Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությունը միջազգային գիտագործնական կլոր սեղանի
Սույն թվականի սեպտեմբեր 30-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար և փորձագիտական անձնակազմի ներկայացուցիչները մասնակցել են Մոլդովայի Հանրապետության դատական փորձաքնությունների ազգային կենտրոնի կողմից կազմակերպված` «Դատաէկոլոգիական փորձաքննությունների զարգացումը, որպես շրջակա միջավայրի պահպանության կարևոր գործոն» խորագրով միջազգային գիտագործնական կլոր սեղանի, որն անցկացվում էր տեսակոնֆերանսի ձևաչափով:
Միջոցառմանը ներկա էին փորձագիտական և գիտական հաստատությունների, Մոլդովայի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ Հայաստանից, Ռումինիայից, Լեհաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից:
Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես եկան Մոլդովայի Հանրապետության արդարադատության նախարար Սերգեյ Լիտվինենկոն, Մոլդովայի ազգային դատափորձագիտական կենտրոնի տնօրեն Օլգա Կատառագան և այլոք: Ողջույնի խոսքով և ելույթով հանդես եկավ նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը կարևորելով նմանատիպ գիտագործնական միջոցառումների կազմակերպման և ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը, որը հնարավորություն է ընձեռնում վեր հանել ոլորտում առկա խնդիրներն ու համատեղ ջանքերը դրանց արդյունավետ լուծման ուղիների մշակման և իրականացման համար: Շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին և մաղթելով արդյունավետ աշխատանք միջոցառման բոլոր մասնակիցներին:
Միջոցառման շրջանակներում Բյուրոյի ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի փորձագետներ Մ.Խաչատրյանի, Գ.Ղազարյանի և Դ.Էլիազյանի համահեղինակությամբ տպագրության է ներկայացվել համապատասխան գիտական հոդված, որը նախատեսվում է հրատարակել միջազգային կլոր սեղանի նյութերի ժողովածուում:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է ոլորտային նմանօրինակ միջոցառումների կազմակերպումն ու ակտիվ մասնակցությունը, որն անխոս նպաստում է միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը մեր երկրում:
28 Դեկտեմբեր 2016